ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետը՝ սահմանում իրավիճակի մասին

Վարչապետը՝ սահմանում իրավիճակի մասին
09.05.2019 | 00:21

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք», - ասաց նա: Վարչապետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում: «Բայց ես ուզում եմ ասել, որ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է», - ասաց վարչապետը:


Նա ասաց, որ ինքն Ադրբեջանի նախագահի հետ կապի մեջ է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում ու այս շրջանում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: «Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչու է կատարվում, ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - նշեց նա:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ

¡ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am